Հենրիխ Մխիթարյան. Իմ երազանքն էր շարունակել հորս գործը (ֆոտո)

17:48   27 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իր երազանք է եղել շարունակել կյանքից վաղաժամ հեռացած հոր գործը, դառնալ ֆուտբոլիստ:

«Հայրս իմ ներշնչանքն էր եւ մոտիվացիան: Ես երեխա էի, նա խաղում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլ, եւ ես միշտ երազում էի նրան հետ գնալ մարզումների:  Կյանքը շարունակվում է, եւ ես հույս ունեմ, որ նա հպարտանում է նայելով ինձ երկնքից: Ես ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի նա հպարտ լինի ինձնով: Ես տխուր եմ, քանի որ կարծում եմ՝ նա կօգներ ինձ իր խոսքերով եւ աջակցությամբ, բայց սա կյանք է:

Ես ձգտում են անել ամեն ինչ իմ ընտանիքի եւ ընկերների համար, որոնք դիտում են իմ ամեն խաղը: Իմ մայրը եղել է ինձ համար նաեւ հայր: Ես երախտապարտ եմ նրան եւ բոլոր այն մարդկանց, որոնք կյանքիս դժվար պահերին եղել են իմ կողքին: Մենք ֆուտբոլային ընտանիք ենք: Մայրս աշխատում է ՀՖՖ-ում, քույրս՝ ՈւԵՖԱ-ում»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է theguardian-ը:

Համլետ Մխիթարյանը մահացել է 33 տարեկանում, երբ որդին եղել է 7 տարեկան:

Ֆոտո՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեսյբուքյան էջից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։