Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Լեոնարդո Բոնուչիին

22:31   26 հուլիսի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է շարունակել ուժեղացնել պաշտպանությունն այս ամռանը: «Վիլյառեալի» պաշտպան Էրիկ Բայիից հետո պորտուգալացի մասնագետը լուրջ է տրամադրված նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերը գնելու ուղղությամբ, հաղորդում է manchestereveningnews-ը: Իտալիայի հավաքականի խաղացողին իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաեւ «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:

Անցած մրցաշրջանում 29-ամյա Բոնուչին 41 խաղում խփել է երեք գոլ, կատարել է երկու գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։