Չեխիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման վայրը փոխվել է

20:24   26 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի եւ Չեխիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպման վայրը փոխավել է, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Նախկինում հայտարարված Պլզեն քաղաքի փոխարեն, հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում: Սկիզբը ժամը 21:15-ին է:

Այդ խաղով Հայաստանի հավաքականը կպատրաստվի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին: Առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում կմրցի Դանիայի հավաքականի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։