Իվան Ռակիտիչը հերքել է «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

12:30   23 հուլիսի, 2016

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հերքել է լուրերը, թե հեռանալու է կատալոնական ակումբից:

«Մեծ խանդավառությամբ պատրաստվում եմ նոր մրցաշրջանին: Ի դեպ, իմ միակ գործկալը Արտուրո Կանալեսն է: Առաջ, «Բարսելոնա»,- գրել է Ռակիտիչը Ինստագրամում:

Ֆուտբոլային գործակալ Միկել Սորսն ակնարկել էր, որ Ռակիտիչն այս ամռանը հեռանալու է «Բարսելոնայից»: Իսպանական մամուլը Սորսին ներկայացրել էր որպես Ռակիտիչի գործակալ:

Իսպանիայի անցած առաջնությունում Ռակիտիչը 36 խաղում խփել է 7 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։