Գերազանցվել է 28 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդ

10:07   23 հուլիսի, 2016

Ամերիկացի վազորդուհի Քենդրա Հարիսոնը բարելավել է կանանց 100 մետր արգելավազքի աշխարհի ռեկորդը: Լոնդոնում տեղի ունեցած «Ադամանդե լիգայի» 10-րդ փուլում Հարիսոնը մրցատարածությունը հաղթահարել է 12.20 վայրկյանում:

Այս մրցաձեւում նախորդ ռեկորդը պատկանում էր բուլղարացի Յորդանկա Դոնկովային, որը 1988թ. օգոստոսի 20-ին ցույց էր տվել 12.21 վայրկյան արդյունք:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։