«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բորուսիային», Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը (ֆոտո)

18:05   22 հուլիսի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսիայից» Շանհայում անցկացված International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին խաղում՝ 1:4:

Գերմանիայի փոխչեմպիոնների կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Կաստրոն, աչքի ընկան նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ուսման Դեմբելեն:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում հեղինակության գոլը խփեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նախկին թիմակից Ռոման Վայդենֆելերի պաշտպանած դարպասը Խուան Մատայի փոխանցումից հետո գրավեց 59-րդ րոպեին եւ 7 րոպե անց փոխարինվեց: Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդում»՝ մասնակցելով երկրորդ հանդիպմանը:

Հաջորդ ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պեկինում հուլիսի 25-ին կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

International Champions Cup

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:4

Հենրիխ Մխիթարյան, 59 - Գոնսալո Կաստրո, 20, 86, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 36, 11մ, Ուսման Դեմբելե, 57

«Մանչեսթեր Յունայթեդ». Ջոնսթոն (Ռոմերո, 46), Վալենսիա (Պերեյրա, 75), Բայի, Ջոնս (Ռոխո, 46), Շոու, Բլինդ (Մաքնեյր, 66), Էրերա, Մատա, Մխիթարյան (Յանուզայ, 66), Լինգարդ (Յանգ, 46), Մեմֆիս (Ռեշֆորդ, 46):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։