Արթուր Աբրահամը նոկաուտով հաղթեց կարիերայի 50-րդ մենամարտում (ֆոտոշարք)

01:46   17 հուլիսի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով:

Բեռլինում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցն էր նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգը, որը պարտվեց 8-րդ ռաունդում:

Առաջին ռաունդում 36-ամյա Աբրահամն ավելի լավ տեսք ուներ, իսկ երկրորդում ավելի ակտիվ էր մրցակիցը: Մենամարտի սկզբնամասում 23-ամյա նորվեգացին ավելի շատ էր հարվածներ կատարում, սակայն դրանք չէին հասնում նպատակին, իսկ Աբրահամն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ: Արթուրի ռավելությունն ակնհայտ դարձավ 5-րդ ռաունդում, երբ նրա հարվածների շարքից հետո Լիհուգը դժվարությամբ մնաց ոտքի վրա: Հաջորդ 2 ռաունդներում եւս Աբրահամը գերազանցեց մրցակցին եւ միավորներ վաստակեց: 8-րդ ռաունդում նա նախ նոկաուտի ենթարկեց մրցակցին, որը փորձեց շարունակել մենամարտը, սակայն իսկ քիչ անց մրցավարը ստիպված էր դադարեցնել այն:

Արթուր Աբրահամը 45-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որում կրել է նաեւ 5 պարտություն:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկի քաշը 76.2 կգ է, իսկ Թիմ Ռոբին Լիհուգինը՝ 76.0: Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին՝ կորցնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։