Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, Եվրո-2016-ի եզրափակիչում պարտվելով պորտուգալացիներին, դարձել է երկրորդ ֆուտբոլիստը, որը նույն տարում պարտվում է Եվրոպայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, հայտնում է uefa.com-ը:
Նախկինում նման բան տեղի ունեցել էր միայն գերմանացի Միխայել Բալակի հետ: Եվրո-2008-ի եզրափակիչում նա Գերմանիայի հավաքականի կազմում պարտվել էր իսպանացիներին, իսկ դրանից առաջ Լոնդոնի «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 6 գոլով դարձել էր Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։