Տեսանյութում ներկայացված են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասնակցությամբ լավագույն դրվագներն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղում:
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողի դուբլի շնորհիվ հաղթել էին 2:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպեն Պորտուգալիայի հավաքականին: Գրիզմանը ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա 6 գոլով միանձնա գլխավորում է Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։