Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 7-ին հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան ու Ֆրանսիան, որոնց միջեւ դիմակայության հաղթողին եզրափակիչում սպասում է Պորտուգալիայի հավաքականը:
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Բունդեսթիմի հաղթանակի համար սահմանել է 3 գործակից, ֆրանսիացիներինը՝ 2.75, իսկ ոչ ոքին՝ 2.8: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։