Ֆուտբոլի Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի խաղի ժամանակ խաղադաշտ մտած երկրպագու Շամշիր Քարիմին արտաքսվել է Ֆրանսիայից: Շվեյցարացի երկրպագուն տուգանվել է 500 եվրո եւ ժամանակավորապես չի կարող մտնել Ֆրանսիայի տարածք, գրում է Goal.com-ը:
Շամշիր Քարիմին խաղադաշտ էր մտել Լեհաստան - Պորտուգալիա խաղի 110-րդ րոպեին՝ փորձելով մոտենալ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Մարսելի դատարանում երկրպագուն իր արարքը բացատրել է նրանով, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն իր կուռքն է:
Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին Լիոնում մրցելու են Ուելսի հավաքականի հետ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։