Վացկե. Այսպիսի առատաձեռն առաջարկ չէինք սպասում Մխիթարյանի հարցով

10:13   5 հուլիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկի մասին:

«Մենք չէինք սպասում այսպիսի առատաձեռն առաջարկ Մխիթարյանի տրանսֆերի հարցով: Մեկ տարուց նա դառնալու էր ազատ գործակալ: Հենրիխի հետ զրույցից հետո վստահ էի, որ նա մնալու է «Բորուսիայում»: Նրա տեղափոխությունը ես բացառեցի, բայց դա սխալ էր:

Մարզիչը դժգոհ էր այդ տեղափոխությունից, եւ դա տրամաբանական է: Սակայն մարզիչի համար կա միայն մարզական բաղադրիչ, իսկ գործում՝ նաեւ տնտեսական եւ ստրատեգիական: Այս իրավիճակում դրանք ավելի կարեւոր էին»,- Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, իսկ անգլիական ակումբը դեռ լռում է: Ավելի վաղ նշվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար կստանա 8 միլիոն եվրո բոնուս: Անգլիայի 20-ակի չեմպիոնը Մխիթարյանին կվճարի տարեկան 12,5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա տրանսֆերը կկազմի 42 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։