Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղը հաճախելիության ռեկորդ է սահմանել Եվրո-2016-ում, գրում է France Football-ը:
Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղին ներկա է եղել 76 833 երկրպագու, ինչը ստադիոնի առավելագույն հաճախելիության 96 տոկոսն է: Մինչեւ այս Եվրո-2016-ի ամենահաճախելի խաղը եղել է Իսպանիա - Իտալիա (0:2) քառորդ եզրափակիչի դիմակայությունը, որին ստադիոնից հետեւել էր 76 165 երկրպագու:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթել էր իսլանդացիներին, իսկ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Պորտուգալիայի ու Ուելս հավաքականները, որոնք կմրցեն հուլիսի 6-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։