Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 1-ին կլինի Մանչեսթերում

22:07   1 հուլիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ կդառնա այս հանգստյան օրերին:

Daily Mail-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագը չարտերային չվերթով Մանչեսթեր կժամանի հուլիսի 1-ին: Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Անգլիայ 20-ակի չեմպիոնի հետ:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 42.5 միլիոն եվրո կվճարի 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբում նա ստանալու է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։