ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է

18:04   1 հուլիսի, 2016

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չորրորդ տեղից իջել է 5-րդ: Չորրորդ տեղ է բարձրացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Եռյակում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան, հոլանդացի Անիշ Գիրին, չինացի Դինգ Լիրենը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:

Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը 7-րդն է՝ զիջելով Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Հնդկաստանին եւ Ֆրանսիային:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։