ՀՖՖ գրասենյակում հուլիսի 1-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2016/17թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի ու Բարձրագույն խմբի հաջորդ առաջնության վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի Գավաթին կմասնակցեն 2 նորաստեղծ ակումբներ՝ «Կոտայքը» եւ «Էրեբունին», որոնք հանդես են գալու Առաջին խմբի առաջնությունում: Բարձրագույն խումբն էլ կանցկացվի 6 թիմով:
Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ
«Ալաշկերտ» - «Փյունիկ»
«Արարատ» - «Բանանց»
«Գանձասար Կապան» - «Էրեբունի»
«Կոտայք» - «Շիրակ»
Առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական խաղադաշտում:
Բարձրագույն խումբ
1. «Բանանց»
2. «Շիրակ»
3. «Ալաշկերտ»
4. «Գանձասար-Կապան»
5. «Փյունիկ»
6. «Արարատ»
Առաջին խումբ
1. «Ալաշկերտ-2»
2. «Բանանց-2»
3. «Գանձասար-Կապան-2»
4. «Էրեբունի»
5. «Փյունիկ-2»
6. «Կոտայք»
7. «Շիրակ-2»
8. «Արարատ-2»
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։