«Ֆուտզալ Բիզնես լիգա». Հաղթողը կորոշվի ոսկե խաղով

09:40   1 հուլիսի, 2016

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում հունիսի 30-ին անցկացվել են վերջին՝ 11-րդ տուրի եզրափակիչ 2 խաղերը:

Առաջատարներ Qnet-ը եւ «Չեմպիոնսը» տարել են հերթական հաղթանակները եւ, վաստակելով 26-ական միավոր, մրցաշարի հաղթողին կորոշեն «ոսկե» խաղում: Վերջին տուրում Qnet-ը 6:3 հաշվով հաղթել է «Ավանին», իսկ «Չեմպիոնսն» ուժեղ է գտնվել «Վերածնունդից»՝ 8:4:

Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Marquis թիմը, որը վաստակեց 20 միավոր: Մրցաշարին մասնակցեցին նաեւ «Արմենիա Թրավել», «Լաս Պալմաս»«Իխտուս» «Մալաթիա», ՀՌՀ (РАУ) եւ News.am թիմերը:

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:

Մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է վերջին տուրի խորհրդանշական հավաքականը.

Սերգեյ Մադաթյան («Վերածնունդ»), Մերուժան Աբգարյան («Չեմպիոնս»), Ֆելիքս Բունիաթյան («Վերածնունդ»), Սեւակ Գրիգորյան (QNET), Միհրան Դերմենջյան («Ավան»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։