Եվրո-2016. Լեհաստանն ու Պորտուգալիան մեկական գոլ փոխանակեցին առաջին խաղակեսում

23:48   30 հունիսի, 2016

Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների դիմակայությամբ մեկնարկել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչը: Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում, հանդիպման արդեն երկրորդ րոպեին գերազանց գրոհ կազմակերպեցին լեհերը եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Կամիլ Գրոսիցկու փոխանցումից հետո գրավեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլն այս առաջնությունում: Լեւանդովսկու գոլը երկրորդ ամենաարագն է Եվրոպայի առաջնություններում՝ 1:40-ին: Ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն Եվրո-2004-ի ժամանակ, Հունաստանի դարպասը 1:07-ին:

Դրանից հետո Պորտուգալիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, մրցակցին տալով միայն հակագրոհների սակավ հնարավորություններ: Պորտուգալացիների ճնշումն արդյունք տվեց 33-րդ րոպեին: Նանիի փոխանցմն օգտագործեց Ռենատու Սանչիսը՝ հավասարեցնելով հաշիվը:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (առաջին խաղակես)

Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Ենջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Էլիզեու, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչիս, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու, Կրիշտիանու Ռոնալդու:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։