Եվրոպայի լիգա. «Փյունիկը» Ջիբրալթարում երկու գոլ ընդունեց «Եվրոպայից»

22:18   30 հունիսի, 2016

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվեց Ջիբրալթարի «Եվրոպային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:  Դաշտի տերերը երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում:

Վերջնամասը Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմն անցկացրեց տասը ֆուտբոլիստներով: 79-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Սերոբ Գրիգորյանը:

Պատասխան հանդիպում Երեւանում տեղի կունենա հուլիսի 7-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Եվրոպա» (Ջիբրալթար) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 2:0

Պեդրո Կարիոն, 32, Ֆելիքս Լոպես, 39

Հեռացում՝ Սերոբ Գրիգորյան, 79, երկրորդ դեղին քարտ

«Փյունիկ». Գոռ Մանուկյան, Սերոբ Գրգորյան, Արթուր Քարտաշյան, Արմեն Մանուչարյան, Կամո Հովհաննիսյան, Ռազմիկ Հակոբյան (Էրիկ Պետրոսյան, 46), Դավիթ Մանոյան, Արթուր Յուսպաշյան (Ռոբերտ Մինասյան, 73), Ալիկ Առաքելյան, Վարդգես Սաթումյան (Հովհաննես Հարությունյան, 46), Տարոն Ոսկանյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։