Եվրո-2016. Երկրպագուներն ընտրել են 1/8 եզրափակիչի լավագույն գոլը

17:08   30 հունիսի, 2016

Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի լավագույն գոլի հեղինակ:

Երկրպագուներին ամենաշատը դուրս է եկել անգլիական «Սթոք Սիթիի» ֆուտբոլիստի՝ շրջադարձ հարվածով խփած գոլը Լեհաստանի հավաքականի դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին լեհերը, որոնք քառորդ եզրափակիչում հունիսի 30-ին կխաղան Պորտուգալիայի հավաքականի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։