Հովհաննես Բաչկովը Վենեսուելայում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

14:07   30 հունիսի, 2016

Վենեսուելայում hուլիսի 2-8-ը տեղի կունենա WSB-ի եւ APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Դա Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: 

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են ապահովել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։