Եվրոպայի լիգա. Հայկական թիմերը մեկնարկում են որակավորման փուլում

10:05   30 հունիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչները հունիսի 30-ին կմեկնարկեն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի գավաթակիր «Բանանցը» Երեւանում կխաղա Կիպրոսի «Օմոնիայի» հետ, Երեւանի «Փյունիկը» Ջիբրալթարում կմրցի «Եվրոպայի» հետ, իսկ փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» Վրաստանում ուժերը կչափի Գորի «Դիլայի» հետ:

Հիշեցնենք, որ առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Շիրակի» հաջորդ մրցակիցը կլինի Սլովակիայի «Սպարտակ Տրնավա» եւ Մալթայի «Հիբերնիանս» դիմակայության հաղթողը, «Փյունիկինը»՝ շվեդական ԱԻԿ - Ուելսի «Բալա Թաուն» զույգի հաղթողը, իսկ «Բանանցինը»՝ բոսնիական «Սլոբոդա Տուզլա» - Երուսաղեմի «Բեյտար» զույգի հաղթողը:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղեր

«Դիլա Գորի» (Վրաստան) – «Շիրակ»՝ 18:00 (Երեւանի ժամանակով)

«Բանանց» – «Օմոնիա» (Կիպրոս)՝ 20:00

«Փյունիկ» – «Եվրոպա» (Ջիբրալթար)՝ 20:30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։