«Բարսելոնան» 30 միլիոն եվրո կվճարի ֆրանսիացի պաշտպանի համար

18:16   29 հունիսի, 2016

«Լիոնը» համաձայնել է 30 միլիոն եվրոյով «Բարսելոնային» վաճառել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտիին, հաղորդում է lequipe-ը: 22-ամա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր: Տրանսֆերը կիրագործվի Եվրո-2016-ից հետո:

Ֆրանսիայի անցած առաջնությունում Սամուել Ումտիտին մասնակցել է 30 հանդիպման, խփել է մեկ գոլ: «Լիոնի» սանը ակումբի գլխավոր թիմում հանդես է գալիս 2011 թվականից:

Ումտիտիի դիրքի համար «Լիոնն» արդեն գնել է «Մարսելի» եւ Կամերունի հավաքականի պաշտպան Նիկոլա Ն՝Կուլուին՝ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքելով չորս տարվա պայմանագիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։