Կասիլյասն ակնարկել է Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին

13:44   29 հունիսի, 2016

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը թվիթերյան էջում տեղադրել է «Ռեմբո. առաջին արյուն» ֆիլմից մի դրվագ: Եվրոպական մամուլը ենթադրում է, որ պորտոուգալական «Պորտուի» դարպասապահն ակնարկել է ազգային թիմից հեռանալու մասին:

Ֆիլմի այդ դրվագում Սիլվեստեր Ստալոնեն ասում է հետեւյալը. «Չգիտեմ, թե ուր, բայց ես հեռանում եմ: Ինչի՞ համար վերադառնամ: Իմ ընկերները մահացել են այստեղ, եւ իմ պատիվը նույնպես մահացել է», գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը չմասնակցեց ոչ մի խաղի, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 1/8  եզրափակիչում պարտվեց իտալացիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։