Արսեն Վենգերը՝ Անգլիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու

14:10   29 հունիսի, 2016

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ֆուտբոլի Անգլիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է, գրում է Daily Mail-ը:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նույնիսկ պատրաստ է սպասել մեկ տարի, մինչեւ ֆրանսիացի մասնագետն ավարտի աշխատանքն «Արսենալում»: Չի բացառվում, որ մինչեւ այդ Անգլիայի հավաքականը կգլխավորի երկրի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

Անգլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուների թվում են նաեւ Բրենդան Ռոջերսը, Կլաուդիո Ռանյերին, Ռիո Ֆերդինանդն ու Ստիվեն Ջերարդը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում անգլիացիները 1/8 եզրափակիչում սենսացիոն պարտություն էին կրել Իսլանդիայից, ինչից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։