Պաշտոնական. Մոնտելան՝ «Միլանի» գլխավոր մարզիչ

09:33   29 հունիսի, 2016

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Վինչենցո Մոնտելային թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

41-ամյա մասնագետն իտալական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2016-ի հուլիսի 1-ից: «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մոնտելան կփոխարինի Կրիստիան Բրոկիին:

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Մոնտելան գլխավորում էր «Սամպդորիան»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանում» նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 2.3 միլիոն եվրո, իսկ «Սամպդորիան» փոխհատուցում է ստանալու ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար: Մարզչական կարիերայի ընթացքում Մոնտելան գլխավորել է նաեւ «Ռոման», «Կատանին» ու «Ֆիորենտինան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։