Եվրո-2016. Ֆրանսիա - Իռլանդիա հանդիպման լավագույն խաղացողը (ֆոտո)

19:17   26 հունիսի, 2016

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Ֆրանսիա - Իռլանդիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որի երկու գոլերի շնորհիվ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Գրիզմանի անցման ժամանակ թույլ տված վերջին հույս խախտման համար Իռլանդիայի հավաքականի 66-րդ րոպեին ստիպված էր խաղալ տասը ֆուտբոլիստներով:

Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի Անգլիա - Իսլանդիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016. 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Իռլանդիա՝ 2:1

Անտուան Գրիզման, 57, 61 - Ռոբերտ Բրեյդի, 2, 11մ

Հեռացում. Շեյն Դաֆի, 66

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Ն՝Գոլո Կանտե (Քինգսլի Քոման, 46 (Մուսա Սիսոկո, 90+3)), Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 74):

Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Շեյն Դաֆի, Ռիչարդ Կեո, Ստիվեն Ուորդ, Ջեյմս Մաքարտի (Ուեսլի Հուլահան, 72), Ջեֆ Հենդրիկ, Ջեյմս Մաքլին (Ջոն Օ՝Շի, 69), Ռոբերտ Բրեյդի, Դերիլ Մերֆի (Ջոնաթան Ուոլթերս, 65), Շեյն Լոնգ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։