Եվրո-2016. Օրվա խաղերը

09:05   26 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 26-ին տեղի կունենա 1/8 եզրափակիչի եւս երեք հանդիպում: Ֆրանսիայի հավաքականը Լիոնում կհանդիպի իռլանդացիների հետ: Լիլում աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը կխաղա սլովակների հետ: Օրվա վերջին խաղը տեղի կունենա Թուլուզում: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Հունգարիայի եւ Բելգիայի թիմերը:

Հիշեցեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին օրը Լեհաստանի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով դուրս է թողել շվեյցարացիներին, Ուելսի թիմը նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիային, Պորտուգալիան նույնպես 1:0 հաշվով պարտության է մատնել խորվաթներին:

1/8 եզրափակիչում են նաեւ Իտալիան ու Իսպանիան եւ Անգլիան ու Իսլանդիան, որոնք կխաղան հունիսի 27-ին:

Եվրոպայի առաջնություն, 1/8

Հունիսի 26

4. Ֆրանսիա - Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա - Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա - Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա - Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա - Իսլանդիա՝ 23:00, Նիցա



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։