Ադնան Յանուզայը կողմ է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին

00:01   26 հունիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայն անգլիական ակումբին խորհուրդ է տվել ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է manchestereveningnews.co.uk-ը:

Յանուզայն Instagram-ում հավանել է իր ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի լուսանկարը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոնին: Բելգիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր եկել «Բորուսիայում»՝ մասնակցելով 12 խաղի: Այդ խաղերից 11-ում խաղադաշտում եղել է նաեւ Մխիթարյանը:

Bild-ի համաձայն՝ Մխիթարյանին փոխարինող փնտրող «Բորուսիան» պաշտոնական առաջարկ է արել Լեւերկուզենի «Բայերին»: Դուրտմունդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Քարիմ Բելարաբիին, սակայն մերժում է ստացել: Այդ մասին հայտնել է «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի 20-ակի չեմպիոնն էլ պատրաստ է վճարել Մխիթարյանի համար պահանջվող 40 միլիոն եվրոն:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։