Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին մեկնարկում է 1/8 եզրափակիչը: William Hill բուքմեյքերական գրասենյակը գործակիցներ է սահմանել օրվա 3 խաղերի վերաբերյալ:
Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում անցկացվելիք Ուելս - Հյուսիսային Իռլանդիա խաղում ուելսցիների հաղթանակի գործակիցը 2.05 է, հյուսիսիռլանդացիներինը՝ 3.33, իսկ ոչ ոքին՝ 4:
Խորվաթիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Լանսում տեղի ունենալիք խաղում խորվաթների հաղթանակը ստացել է 2.7 գործակից, պորտուգալցիներինը՝ 3.1, իսկ ոչ ոքին՝ 2.8:
Սենտ Էթյենում կայանալիք Շվեյցարիա - Լեհաստան խաղում շվեյցարիացիների հաղտանակն ունի 3.1 գործակից, լեհերինը՝ 2.7, իսկ ոչ ոքին՝ 2.8:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա - Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա - Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։