Հայաստանի Մ-20 թիմ - Իրանի ազգային հավաքական` 59:80

19:39   24 հունիսի, 2016

Երեւանում գտնվող բասկետբոլի Իրանի ազգային հավաքականը «Միկա» մարզապալատում ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի հետ: Բելգիացի մարզիչ Տիբո Պետիի գլխավորած Հայաստանի թիմը հյուրերին պարտվել է 59:80 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Հայաստանի ազգային հավաքականը մրցում է Իրանի երիտասարդական թիմի հետ: Հունիսի 25-ին հանդիպումներ կանցկացնեն երկրների ազգային եւ երիտասարդական հավաքականները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։