Manchester Evening News. Կկարողանա՞ Մխիթարյանը դառնալ Սքոուլզի գործի արժանի շարունակողը

16:54   24 հունիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ» անդրադարձել է Manchester Evening News-ը:

«2013 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզի հեռանալուց հետո ակումբը շարունակում է նրա դիրքում արժանի փոխարինողի գտնելու փորձերը: Ճապոնացի Սինձի Կագավայի եւ իսպանացի Անդեր Էրերայի հետ փորձարկումները արդյունք չտվեցին: Այժմ Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հույսեր է փայփայում, որ այդ խնդիրը կարող է լուծել Մխիթարյանը»,- գրում է պարբերականը:

Բրիտանական մամուլի տվյալներով, անգլիական ակումբը համաձայնել է «Բորուսիային» վճարել 40 միլիոն եվրո, որը գերմանական թիմը պահանջում է Մխիթարյանի տրանսֆերի համար, սակայն զուգահեռաբար «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի տրանսֆերի հարցով: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։