Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ից դուրս մնացած Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են հայրենիք, հայտնում է BBC-ն:
Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին Տիրանայի օդանավակայանում դիմավորել են հերոսների պես: Թիմին դիմավորել են երկրի առաջին դեմքերն ու հազարավոր երկրպագուներ: Ալբանիայի հավաքականի ավագ Լորից Ցանային հանձնել են Տիրանայի բանալիները: Երկրի վարչապետը խոստացել է, որ ֆուտբոլիստների անուններն ամրացվելու են նոր ազգային ստադիոնի մուտքին:
Բացի այդ, Ալբանիայի հավաքականը մեկ միլիոն եվրո պարգեւավճար կստանի Եվրո-2016-ին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ A խմբում ընդգրկված ալբանացիները 3 միավորով գրավել էին երրորդ տեղը, բայց չնվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ էին դուրս եկել Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։