«Բորուսիան» 40 միլիոն է պահանջում Հենրիխ Մխիթարյանի համար

10:41   21 հունիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են բանակցել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, գրում է gianlucadimarzio.com-ը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: Նշվում է, որ «Բորուսիան» Մխիթարյանի համար պահանջում է 40 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ 27-ամյա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։