«Շիրակն» ընդհատեց «Միկայի» հաղթական շարքը

20:10   30 հունիսի, 2012

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Միկան» Գյումրիում 0։2 հաշվով պարտվեց «Շիրակին»։ Այս հաղթանակից հետո Հայաստանի գավաթակիր «Շիրակը» միավորների տարբերությունն առաջատարի հետ կրճատեց մինչեւ 3 միավոր։

«Փյունիկը» 3:1 հաշվով հաղթեց չեմպիոն «Ուլիսին», իսկ «Բանանցը» սեփական խաղադաշտում խոշոր հաշվով պարտվեց Դիլիջանի «Իմպուլսին»` 2:5:

«Միկան» 15 խաղից հետո 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» ունի 32 միավոր:

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ, 15-րդ տուր

«Շիրակ» - «Միկա»՝ 2:0
Իսմաիլ Բեկո Ֆոֆանա 45, Լամին Լի Յորո 58

«Բանանց» - «Իմպուլս»՝ 2:5
Դավիթ Սուջյան 45, Բենիկ Հովհաննիսյան 63 - Ռումյան Հովսեփյան, 1, Նորայր Գյոզալյան 3, 57, Վահագն Այվազյան 66, 72

«Փյունիկ» - «Ուլիս»` 3:1
Վիուլեն Այվազյան 28, 33, Կամո Հովհաննիսյան 63 - Շոթա Ջիքիա 2

1 հուլիսի
«Գանձասար» - «Արարատ»







© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։