Եվրո-2016. Օրվա խաղերը

10:08   14 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 14-ին պայքարը կմեկնարկի F խմբում, որում կանցկացվի 2 խաղ:

Պորտուգալիայի հավաքականը Սենտ Էթյենում ուժերը կչափի իսլանդացիների հետ, իսկ Ավստրիան ու Հունգարիան կհանդիպեն Բորդոյում:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ:

Եվրո-2016, առաջին տուր, հունիսի 14

F խումբ

Ավստրիա – Հունգարիա՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Բորդո

Պորտուգալիա – Իսլանդիա՝ 23:00, Սենտ Էթյեն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։