Մուհամեդ Ալիի ընտանիքը ստիպել է Էրդողանին չմասնակցել լեգենդար չեմպիոնի թաղմանն ու հեռանալ

14:48   10 հունիսի, 2016

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղմանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ցանկացել է ելույթ ունենալ Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը, սակայն Ալիի ընտանիքը մերժել է:  Էրդողանը ցանկացել է Մեքքայից բերված սուրբ կտորի հատված դնել Ալիի դագաղի մեջ, սակայն ընտանիքի անդամները դա էլ են մերժել։ Էրդողանը խնդրել է, որ թաղմանը Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը Ղուրան կարդա, սակայն այս պահանջը եւս մերժվել է, ինչից վիրավորված Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա։

Ալիի հուղարկավորության արարողությունը Լուիսվիլում երկու փուլով է: Հունիսի 9-ին տեղի ունեցած առաջին փուլը փակ է եղել եւ ներկա են եղել հարազատները եւ բարեկամները: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին Լուիսվիլի KFC Yum Center մարզապալատում, որի ինտերնետային էջը կկազմակերպի ուղիղ հեռարձակում:

Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ, իսկ մահը վրա է հասել սեպտիկ շոկի հետեւանքով, որը տեղի է ունեցել «չպարզված բնական պատճառներով»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։