Սերժ Սարգսյանը ներկա կլինի Եվրո-2012-ի եզրափակիչին

10:13   30 հունիսի, 2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպմանը։ 

Եզրափակիչ խաղին ներկա կլինեն նաեւ Մոլդովայի, Տաջիկստանի, Բելառուսի նախագահները, Իտալիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Մոլդովայի վարչապետները, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Վրաստանի, Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներն ու մի շարք այլ պաշտոնյաներ:

Պատվավոր հյուրերի թվում կլինեն նաեւ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպե Խուան Պաբլո Ալֆոնսոն եւ արքայադուստր Լետիցիան, հայտնում է analitika.at.ua-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ կկայանա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 22:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։