ESPN. «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանին գերադասում է «Լեսթերի» աստղից

13:05   7 հունիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, գրում է ESPN-ը:

Անգլիական ակումբն այդ դիրքում դիտարկում է նաեւ «Լեսթերի» ալիժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին, սակայն Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն առաջնային տարբերակ է: 

«Բորուսիայի» հետ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Դորտմունդի թիմը դեմ չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանին, որը հրաժարվում է երկարաձգել գործող պայմանագիրը: Գերմանական ակումբը 35 միլիոն եվրո է պահանջում նրա համար:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։