ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 110-րդն է

14:10   2 հունիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը եւ շարունակում է մնալ 110-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմն ընկերական խաղերում հաղթել էր Գվատեմալային (7։1) եւ Էլ Սալվադորին (4։0), բայց դարձյալ ունի վարկանիշային 316 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում է Բելգիան։ Չիլին նահանջել է 5-րդ տեղ, Կոլումբիան բարձրացել է երրորդ տեղ, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ չորրորդ: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Իսպանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Ավստրիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 22-րդն է, Լեհաստանը 27-րդն է, Դանիան 38-րդն է, Չեռնոգորիան՝ 90-րդը, իսկ Ղազախստանը՝ 112-րդը:

Հիշեցնենք, որ մինչեւ ամերիկյան հավաքի խաղերը Հայաստանի հավաքականը հաղթանակ չէր տարել 14 հանդիպում անընդմեջ՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։