Եվրո-2016. Չեխիայի հավաքականի հայտացուցակը

10:12   1 հունիսի, 2016

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պավել Վբրան հրապարակել է թիմի վերջնական կազմը Եվրո-2016-ի համար, հաղորդում է Goal.com-ը:

Դարպասապահներ. Պետր Չեխ («Արսենալ»), Տոմաշ Վիցլակ («Բազել»), Տոմաշ Կոուբեկ («Սլովան»):

Պաշտպաններ. Թեոդոր Գաբրե Սելասի («Վերդեր»), Ռոման Գուբնիկ («Վիկտորիա»), Պավել Կադերժաբեկ («Հոֆենհայմ»), Միխալ Կադլեց («Ֆեներբահչե»), Դավիդ Լիմբերսկի («Վիկտորիա»), Դանիել Պուդիլ («Շեֆիլդ Ուենսդեյ»), Մարեկ Սուխի («Բազել»), Տոմաշ Սիվոկ («Բուրսասպոր»):

Կիսապաշտպաններ. Վլադիմիր Դարիդա («Հերտա»), Բորժեկ Դոչկալ («Սպարտա»), Դանիել Կոլարժ («Վիկտորիա»), Լադիսլավ Կրեյչի («Սպարտա»), Դավիդ Պավելկա («Կասիմպաշա»), Յարոսլավ Պլաշիլ («Բորդո»), Տոմաշ Ռոսիցկի («Արսենալ»), Իրժի Սկալակ («Բրայթոն»), Յոսեֆ Շուրալ («Սպարտա»):

Հարձակվողներ. Դավիդ Լաֆատա («Սպարտա»), Տոմաշ Նեցիդ («Բուրսասպոր»), Միլան Շկոդա («Սլավիա»):

Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ի խմբային փուլում չեխերը կխաղան Իսպանիայի, Թուրքիայի եւ Խորվաթիայի հավաքականների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։