Եվրո-2016. Ֆրանսիայի հավաքականի վերջնական կազմը

09:12   1 հունիսի, 2016

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի վերջնական կազմը, որը կմասնակցի Եվրո-2016-ին, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահներ. Բենուա Կոստիլ («Ռեն»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»):

Պաշտպաններ. Լյուկա Դին («Ռոմա»), Պատրիս Էվրա («Յուվենտուս»), Քրիստոֆ Ժալե («Լիոն»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Էլյակիմ Մանգալա, Բակարի Սանյա (երկուսն էլ՝  «Մանչեսթեր Սիթի»), Սամյուել Ումտիտի («Լիոն»), Ադիլ Ռամի («Սեւիլիա»):

Կիսապաշտպաններ. Յոհան Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Մորգան Շնեյդերլին («Մանչեսթեր Յունայթեդ»), Ն՝Գոլո Կանտե («Լեսթեր»), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»):

Հարձակվողներ. Քինգսլի Քոման («Բավարիա»), Անդրե-Պյեր Ժինյան («Տիգրես»), Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դիմիտրի Պայե («Վեստ Հեմ»):

Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Ռումինիայի, Ալբանիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։