Եվրո-2016. Կոնտեն հրապարակել է Իտալիայի կազմը

00:12   1 հունիսի, 2016

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրապակարել է վերջնական կազմը, որը կմասնակցի Եվրո-2016-ին, հաղորդում է Football Italia-ն:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն  («Յուվենտուս»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Ֆեդերիկո Մարկետի («Լացիո»):

Պաշտպաններ. Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի (բոլորը՝ «Յուվենտուս»), Անջելո Օգբոնա («Վեստ Հեմ»), Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մատիա Դե Շիլյո («Միլան»):

Կիսապաշտպաններ. Դանիելե Դե Ռոսի, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Էմանուելե Ջակերինի («Բոլոնիա»), Տիագո Մոտա (ՊՍԺ), Մարկո Պարոլո, Անտոնիո Կանդրեւա (երկուսն էլ՝ «Լացիո»), Ստեֆանո Ստուրարո («Յուվենտուս»):

Հարձակվողներ. Էդեր («Ինտեր»), Չիրո Իմոբիլե («Տորինո»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Գրացիանո Պելե («Սաութհեմփթոն»), Սիմոնե Ձաձա («Յուվենտուս»), Ֆեդերիկո Բեռնարդեսկի («Ֆիորենտինա»), Ստեֆան Էլ-Շարավի («Ռոմա»):

Հունիսի 10-ից հուլիսի 10-ը կայանալիք Եվրո-2016-ի խմբային փուլում Իտալիայի մրցակիցները կլինեն Բելգիայի, Իռլանդիայի եւ Շվեդիայի հավաքականները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։