Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն որոշել է Չեմպիոնների լիգայի ոսկե մեդալը նվիրել երկրպագուներից մեկին:
Ֆուտբոլիստը Instagram-ում հայտարարել է խաղարկություն: Երկրպագուները մինչեւ հունիսի 4-ը պետք է տարածեն նրա լուսանկարը, իսկ հետո նրանցից մեկը կստանա Չեմպիոնների լիգայի ոսկե մեդալն ու բրազիլացու խաղակոշիկները:
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձել է 2014-ին եւ այս տարի:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։