Իսպանիայի հավաքականի թարմացված կազմը (ֆոտո)

14:04   31 մայիսի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է թիմի նախնական կազմը Եվրո-2016-ի համար: Ցուցակում տեղ են գտել 19 ֆուտբոլիստներ, թափուր է մնացել եւս 4 տեղ, որը կզբաղեցնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները:

ԴարպասապահներԻկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սեւիլիա»)։

Պաշտպաններ․ Ժերար Պիկե («Բարսելոնա»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Միկել Սան Խոսե («Աթլետիկ»), Հեկտոր Բելերին («Արսենալ»)։

Կիսապաշտպաններ Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Պեդրո («Չելսի»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»):

Հարձակվողներ Արից Ադուրիս («Աթլետիկ»), Նոլիտո («Սելտա»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), գրում է AS-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։