«Ֆուտզալ Բիզնես լիգա». Չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը

12:10   31 մայիսի, 2016

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող A մրցաշարի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Հմայակ Բաբայան («Չեմպիոնս»). «Marquis-ի դեմ մրցավեճում «Չեմպիոնսի» կազմում վստահ հանդիպում անցկացրեց դարպասապահ Բաբայանը: Նա մի քանի անգամ փրկեց իր թիմին գոլից, ինչպես նաեւ հաջող գործեց դարպասային հրապարակից դուրս՝ կատարելով վերջին պաշտպանի պարտականություններ»:

Ստեփան Հակոբյան (QNET). «Qnet-ի առաջատարներից մեկը News.am-ի դեմ խաղում կատարած արդյունավետ գործողություններով հաղթանակ ապահովեց իր թիմի համար: Հակոբյանը երեք գոլ հեղինակեց եւ կատարեց հինգ գոլային փոխանցում»: 

Արմեն Գյուլամբարյան («Մալաթիա»). «Մալաթիա» եւ «Վերածնունդ» թիմերի միջեւ խաղը լարված ստացվեց: Փորձառու Գյուլամբարյանը խաղը վերցրեց իր վրա եւ ցուցադրեց իր բարձր կարգը՝ անընդհատ խուճապ ստեղծելով «Վերածնունդ» թիմի դարպասին: Նա կարողացավ շատ կարեւոր երկու գնդակ խփել  եւ կատարել գոլային փոխանցում»:

Արշակ Առաքելյան (Marquis): «Բավականին լավ մարզավիճակում գտնվող Առաքելյանը հերթական հաջող  խաղն անցկացրեց: Marquis թիմի ֆուտբոլիստը կրկին անգամ ապացուցեց, որ առջեւում կարող է վճռական գործողությունների շնորհիվ վտանգ առաջացնել: Նա «Չեմպիոնսի» հետ խաղում աչքի ընկավ իր անցումներով եւ գոլային փոխանցումներով»:

Լեւոն Մանուչարյան («Լաս Պալմաս»). «Լաս Պալմասի» 10 համարը բավականին հարձակողական խաղ ցուցադրեց՝ հիմնականում հաջող միանալով իր թիմի գրոհներին: Խաղահրապարակի ամբողջ երկայնքով գործելիս Լեւոնը սուր փոխանցումներով անընդհատ վտանգ էր ստեղծում մրցակից թիմի դարպասին: Նա իր դիպուկ հարվածների շնորհիվ կարողացավ երեք անգամ գրավել «Ավանի» դարպասը»:

Ֆոտո՝ Fbl.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։