NBA-ում կլինի նախորդ տարվա եզրափակիչը, կիսաեզրափակիչի վերջին օրվա լավագույն դրվագները

09:22   31 մայիսի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ տարվա պես կվիճարկեն «Գոլդեն Սթեյտը» եւ «Քլիվլենդը»:

Կիսաեզրափակիչի վճռորոշ՝ 7-րդ խաղում NBA-ի գործող չեմպիոնը տանը 96:88 հաշվով հաղթեց «Օկլահոմային» եւ դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին, որը վաստակեց 36 միավոր: «Օկլահոմայի» կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր՝ 27 միավոր:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարին:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Օկլահոմա»՝ 96:88 (19:24, 23:24, 29:12, 25:28)

Շարքի հաշիվը՝ 4:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։