Ռումենիգե. Ռիբերին ու Ռոբենը դեռ պետք է սպասեն

21:42   30 մայիսի, 2016

Չի բացառվում, որ Արյեն Ռոբենին եւ Ֆրանկ Ռիբերիին առաջարկվեն նոր պայմանագրեր, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն՝ խոսելով Գերմանիայի չեմպիոնների կազմում հոլանդացի եւ ֆրանսիացի կիսապաշտպանների ապագայի մասին:

«Մենք գիտենք, թե ինչքան կարեւոր են նրանք թիմի համար խաղադաշտում եւ հանդերձարանում: Բայց երկուսն էլ դեռ պետք է սպասեն պայմանագրերի երկարաձգմանը: Դա նորմալ է այն ֆուտբոլիստների համար, որոնք արդեն անցել են 30 տարեկանի սահմանը»,- Կարլ-Հայնց Ռումենիգեի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Ռոբենի եւ Ռիբերիի պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2017թ. հուլիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։