Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է «Բարսելոնայի» երկրպագուին

15:15   30 մայիսի, 2016

«Բարսելոնայի» երկրպագուներից մեկը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրուցելու հնարավորություն է ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո:

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղի վերջում երկրպագուներից մեկն Արքայական ակումբի նախագահին ասել է հետեւյալը. «Ֆլորենտինո, դու պետք է խոստովանես, որ «Բարսելոնան» լավագույնն է»:

Ֆլորենտինո Պերեսի պատասխանը չի ուշացել. «Բարսան» ունի 5, իսկ մենք՝ 11», ասել է նա, գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Աթլետիկոյին»՝ 11-րդ անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։