Միլան. Հայկական թիմը քառորդ եզրափակիչում պարտվել է «Զենիթին»

20:04   27 մայիսի, 2016

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմը Միլանում մասնակցել է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի միջազգային չորրորդ ֆորումին՝  առաջին անգամ ընդգրկվելով աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Մայիսի 27-ին տեղի են ունեցել ֆուտբոլային մրցաշարի խմբային եւ փլեյ-օֆֆ փուլերի հանդիպումները: Մրցաշարի եզրափակիչը մայիսի 28-ին է:

Ֆուտբոլի ակադեմիայի թիմը ընդգրկվել էր F խմբում, որտեղ մրցել է Բուլղարիայի, Հոլանդիայի եւ Ղրղստանի ներկայացուցիչների հետ: Հայկական թիմը 1:0 հաշվով հաղթել է Բուլղարիայի «Բերոե» թիմին, 2:0 հաշվով՝ Ղրղստանի «Դորդոյին» եւ ոչ-ոքի (1։1) ավարտել հանդիպումը Հոլանդիայի «Դաբլ Դատչիս» թիմի հետ, գրավել առաջին տեղը եւ նվաճել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը:

1/8 եզրափակիչում Ֆուտբոլի ակադեմիայի թիմի մրցակիցն է եղել բրազիլական «Պալմեյրասը»: Հայ ֆուտբոլիստներին հաջողվել է 2:1 հաշվով հաղթանակ տանել լրացուցիչ ժամանակում եւ դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ 0։1 հաշվով պարտվել են Ռուսաստանի «Զենիթին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։